Ո՞ր մթերքներն են վտանգավոր շոգին
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են վտանգավոր շոգին

Խորհուրդ չի տրվում ամռանն օգտագործել ձուկ, պաշտետ եւ ոսկրահան չարված հավ։ Այսպիսի խորհուրդ է տվել սննդային տեխնոլոգիաների որակի փորձագետ, ավագ խոհարար Եվգենի Դանկոն։

«Ռադիո 1»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ մթերքների ընտրության ժամանակ մարդուն օգնում է հոտառությունը, եւ այդ ունակությունը հատկապես կարեւոր է ձուկ ընտրելիս։ Բացի այդ, գնում կատարելիս արժե ուշադրություն դարձնել խռիկներին. դրանք պետք է վարդագույն լինեն։ Սակայն խնդիրն այն է, որ խռիկները միշտ չէ, որ ձկան թարմության հուսալի ցուցիչներ են, քանի որ վաճառողները գիտեն ապրանքային տեսք տալ հին մթերքներին։

«Եթե թեթեւ թթվածության, դառնության զգացողություն եք ունենում, ապա ավելի լավ է հրաժարվեք այդ ձկից»,- ասել է ավագ խոհարարը։

Մասնագետը նաեւ հորդորել է շոգին հրաժարվել պատրաստի պաշտետ օգտագործելուց։ Հնարավորության դեպքում կարող եք ինքներդ փորձել կերակուրը պատրաստել։ Դրա համար կպահանջվի հավի կամ տավարի լյարդ, որին կարելի է ավելացնել գինի, սոխ, գազար եւ կարագ։

Ավագ խոհարարը հայտարարել է ոսկորով հավի մսի վտանգավորության մասին, քանի որ այն սկսում է փչանալ ներսից։ Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել բացառել ամառային կերակրացանկից հավի բդիկները, գրիլ հավն ու թեւիկները։

med.news.am