Գոհար Ավետիսյանը, առանց չափազանցության, ամենահայտնի եւ ճանաչված ռուս դիմահարդար է։ Նա մշակել է յուրահատուկ ոճ, որը վերափոխել է դիմահարդարման մասին սովորական պատկերացումները, ինչպես նաեւ ապացուցել, որ լինել գեղեցիկ կարող է ցանկացած մեկը․ մաշկի խնդիրներ ունեցող, բնածին թերություններով, կյանքի բարդ հանգամանքներով եւ այլ խնդիրներ ունեցող կանայք:
Այս անգամ Գոհարը որոշել է անմոռանալի օր կազմակերպել Վորոնեժից Աննա Բոլդիրյովայի համար։ Երբ աղջիկը 7 ամսական էր, նա այրվող տանը մնացել է փակված, եւ ոչ ոք չի շտապել փրկել նրան: Սարսափելի միջադեպից հետո նա բառացիորեն կորցրել է դեմքը. մաշկը, քիթը եւ մազերը խիստ այրվել են, իսկ բուժումից հետո զգալի սպիներ են մնացել:
Տեսանյութը՝ այստեղ
«Ամեն օր մենք բողոքում ենք ինքներս մեզնից, մեր արտաքինից, մեր կյանքից, մեր մեջ թերություններ ենք փնտրում, անընդհատ մեզ ինչ-որ բանի համար հայհոյում եւ մոռանում ենք պարզապես գնահատել կյանքն ու վայելել այն։ Այսօր ուզում եմ ձեզ ապացուցել, որ մենք պարզապես առիթ չունենք բողոքելու կյանքից», – այս խոսքերով է Գոհար Ավետիսյանը սկսել Աննա Բոլդիրյովայի կերպարանափոխման տեսանյութը։
Դիմահարդարն Աննային եւ նրա դստերը Մոսկվա է հրավիրել. նրանց տեղավորել են մայրաքաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, որտեղ հերոսուհին անկեղծորեն զարմացել է տեսած ամեն մանրուքից: Բնակեցնելուց հետո Գոհարը Աննային տարել է իր ստուդիա. արդյունքները պարզապես ցնցող էին։
Տեսանյութը՝ այստեղ