Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի նախկին ամուսինը՝ հեռուստահաղորդավար Նիք Քենոնը, բազմազավակ հայր է դարձել, ընդ որում, այդ «կոչմանն» արժանացել է մեկ տարուց պակաս ժամակահատվածում։ Մայիսին ծնվել են երկվորյակները, որոնց լույս աշխարհ է բերել Էբի անունով աղջիկը։ Մի քանի շաբաթ անց մոդել Ալիսա Սքոթը եւս մայր է դարձել։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին 40-ամյա Քենոնն ու մոդել Բրիթանի Բելը դուստր են ունեցել, որին տվել են Powerful Queen անունը։ Նիկքն ու Բրիթանին մեծացնում է նաեւ Հոլդեն անունով չորսամյա որդուն։
Սոցիալական ցանցի օգտատերերը եւ նյույնիսկ Նիքի ընկերները նրան կատակով խորհորդ են տալիս որոնել, թե ինչ են հակաբեղմնավորիչ միջոցները, սակայն նա վստահեցնում է, որ իր կյանքում ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում։ «Մեկ անգամ ենք ապրում։ Ես հատուկ եմ ունենում այդ երեխաներին։ Ոչ մի պատահականություն չի եղել։ Կան բազմաթիվ կանայք, որոնց ինձանից երեխա չեն ունեցել, թեեւ կարող էին»,- կարծում է Նիքը։
Քենոնը, որն այժմ հայտնի է որպես «Маска» նախագծի ամերիկյան տարբերակի վարող, առաջին անգամ հայրության երջանկությունը զգացել է Մրայա Քերիի հետ։ Նրանց երկվորյակները՝ Մարոկանն ու Մոնրոն, այժմ 10 տարեկան են։