Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Կուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել, հայտնում է Haqqin.az-ը։
Այս առթիվ կազմակերպված արարողության ժամանակ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նոր զորամասերի գործունեության մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է անձնակազմին։
Միջոցառման ավարտին պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ։