NASA Space Place կրթական պորտալում հրապարակվել է հոդված, ուր պատմվում է ժամանակակից երկնքում աստղերի դիրքերի փոփոխության մասին՝ Հին Բաբելոնի ժամանակաշրջանի համեմատ, երբ աստղագետները առաջին անգամ ձևավորել էին 12 առանցքային համաստեղություններից բաղկացած համակարգը՝ Կենդանակերպը, հայտնում է ABC news–ը:
Այդ համակարգը նկարագրում է Արևի դիրքը մարդու ծնվելու պահին: Երեք հազար տարի անց երկրի առանցքի դիրքը զգալիորեն փոխվել է, փոխվել է նաև աստղային երկնքի պատկերը, դրա համար էլ հին բաբելոնյան համակարգում անհրաժեշտ է փոփոխություններ անել: Քանի որ Բաբելոնում գործածում էին 12 ամիսներից բաղկացած օրացույց, որի հիմքում Լուսնի փուլերն էին, ապա կենդանակերպը շատ հարմար էր բաժանել 12 հավասար մասերի, որոնք համապատասխանում էին ամիսներին: Բայց, հին գիտնականները հաշվում էին կենդանակերպի 13 համաստեղություններ, պարզապես այդ վերջինից ստիպված են եղել հրաժարվել հանուն հարմարության:
Կենդանակերպի նոր նշանը պետք է դառնա Օձակիրը, որը երկնակամարում գտնվում է Կարիճի ու Աղեղնավորի միջև: Արեգակը, ՆԱՍԱ-ի տվյալներով, անցնում է Օձակրի համաստեղությունով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 18-ը ժամանակահատվածում: Այդ նշանը իրենից ներկայացնում է լատինական «U» տառը, որի վրայով ալիքավոր գիծ է անցնում՝ «~» տիլդա նշանի նման:
Համապատասխանաբար տեղաշարժներ կլինեն նաև Կենդանակերպի մյուս նշաններում
The Daily news-ը հրապարակել է նորացված աստղագուշակը, որում հաշվի են առնված և՛ ամսաթվերի փոփոխությունները, և՛ Օձակիր նոր նշանը
Այծեղջյուր՝ հունվարի 20-փետրվարի 16
Ջրհոս՝ փետրվարի 16- մարտի 11
Ձկներ՝ մարտի 11-ապրիլի 18
Խոյ՝ ապրիլի 18- մայիսի 13
Ցուլ՝ մայիսի 13-հունիսի 21
Երկվորյակ՝ Հունիսի 21- հուլիսի 20
Խեցգետին՝ հուլիսի 20- օգոստոսի 10
Առյուծ՝ օգոստոսի 10- սեպտեմբերի 16
Կույս՝ սեպտեմբերի 16- հոկտեմբերի 30
Կշեռք՝ հոկտեմբերի 30- նոյեմբերի 23
Կարիճ՝ Նոյեմբերի 23- նոյեմբերի 29
Օձակիր՝ Նոյեմբերի 29- դեկտեմբերի 17
Աղեղնավոր՝ դեկտեմբերի 17-հունվարի 20
Հարկ է նշել, որ Օձակիրը կարող է և վերջին լրացումը չլինել կենդանակերպի նորացված համակարգում՝ դեռ 1970-ականներին առաջարկում էին կենդանակերպում ներառել ևս մեկ համաստեղություն՝ Կետի համաստեղությունը, ու ձևավորել 14 նշաններից կազմված համակարգ:
blognews.am