Դերասան Էդգար Իգիթյանը օրեր առաջ առաջին անգամ հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդին։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:
Այսօր դերասանն իր միկրոբլոգում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է փոքրիկ Լեոնի հետ նոր լուսանկարով։ Հրապարակմանը կից նորաթուխ հայրիկը գրել է․ «Եթե ուզում ենք, որ մեր զավակները հոգեւոր դաստիարակություն ստանան, կներեք կոպիտ հնչելու համար, բայց առաջին հերթին մենք ինքներս պիտի դաստիարակված լինենք»: