Գեղեցիկ լինելն ամբողջական դրույքով աշխատանքի նման է
Ոչ բոլոր կանայք են անկողնուց վեր կենալով իդեալական տեսք ունենում, անկեղծ ասած` մեծամասնությունը իդեալական տեսք ՉԻ ունենում: Իհարկե ոմանց բնությունը մաքուր մաշկ է պարգեւել, լավ նյութափոխանակություն եւ փայլուն մազեր, բայց կանանց մեծամասնությունը դրան հասնում է ծանր աշխատանքով: Եվ դա նորմալ է: Առողջ կենսակերպն իսկական աշխատանք է. դա սննդակարգեր է, սպորտ, դիմահարդարում, սկրաբներ, խոնավեցնող քսուքներ, մազերի խնամք… կարելի է անվերջ շարունակել:
Կրծքի չափն այնքան էլ կարեւոր չէ
Դա բխում է նրանից, որ բնությունը կուրծքը բոլորովին էլ սեռական զվարճանքների համար չի նախատեսել: Կրքի չափը ոչինչ չի մատնանշում. եւ երբեմն կանայք չեն կարողանում աչքով որոշել սեփական կամ ուրիշի չափը: Եկեք խոստովանենք. տղամարդկանց համար ուղղակի հաճելի է լսել, որ իրենց կնոջ չափը В-ից մեծ է:
Իսկ կուսությունը. կարեւոր չէ
Եկեք նույնիսկ չանդրադառնանք նրան, որ կուսությունը հազարավոր կանանց ստիպել է իրենց անլիարժեք զգալ տարիներ շարունակ: Հարցը դա չէ: Ավելի լավ է, որ տղամարդիկ իմանան. եթե դուք կնոջ կյանքում առաջինն եք, դա բոլորովին չի նշանակում, թե հաղթող եք եւ առաջին մրցանակ եք ստացել: Դուք ընդամենը կեղտոտել եք նրա սավանը եւ վնասել եք մաշկի բավականին փխրուն կտոր: Կուսաթաղանթին չափազանց մեծ նշանակություն են տալիս, ինչին նա արժանի չէ:
Այո, դաշտանային ցավերն իրոք (գուցե) ԱՅԴՔԱՆ սարսափելի են
Այս ցավերն իրոք կարող են ամբողջությամբ փչացնել կնոջ օրը եւ նույնիսկ կարճ ժամանակով «նրան շարքից հանել»: Դրանք կարող են սուր լինել, ձգձգվող, նվվացող, այրոցի նման… ցուցակը կարելի է շարունակել: Բացի այդ, դրանք ուղեկցվում են արյան հոսքերով` 3-ից 7 օր: Ստիպված եք լինում անհամեմատ ավելի հաճախակի օգտագործել լոգասենյակը: Այնպես որ, երբ ձեր կինը սարսափում է դրանից, նա ամենայն հավանականությամբ չի չափազանցնում: