HBO Max-ի սթրիմինգ ծառայությունը ներկայացրել է նոր՝ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի առաջին լուսանկարը: Չորս հայտնի հերոսուհիներից երեքը՝ Միրանդան (Սինտիա Նիքսոն), Շարլոտան (Քրիստին Դեւիսը) եւ Քերին (Սառա Ջեսիկա Փարկեր), կրկին միասին կհայտնվեն էկրանին՝ պատմելու, թե ինչպես են իրենց ճակատագրերը դասավորվել ավելի հասուն տարիքում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Կիմ Քեթրոլը չիմասնակցի նոր նախագծին: Վերածնված «Սեքսը մեծ քաղաքում»-ը ստացել է And Just Like That անվանումը, պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ։