Գույնի ազդեցության մասին հարյուրավոր հետազոտություններ են արվել, որոնք ապացուցում են, որ յուրաքանչյուր երանգ լուսային էլեկտրամագնիսական ալիք է, որն իր մեջ կրում է որոշակի ինֆորմացիա ու էներգիա: Հոգեբանները հայտարարում են, որ ընտրելով այս կամ այն երանգը՝ մարդն անգիտակցաբար ցուցադրում է իր անձնային որակները:
Սև գույն
Բնության մեջ մաքուր սև գույն գոյություն չունի, քանի որ իրականում այն գունապնակի բոլոր գույների խառնուրդն է: Հոգեբանները համարում են, որ սև գույնը հագուստի մեջ մարմնավորում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ինքնահավանությունը, բողոքականությունը, փոփոխությունների ցանկությունը: Իզուր չէ, որ աշխարհի շատ երկրներում այն սգո գույն է հանդիսանում. Նրա էլեկտրամագնիսական հաճախականությունները ցուցադրում են մնացած բոլոր երանգների դուրսմղման ուղղվածությունը, այսինքն` ամեն ավելորդ բանի:
Աստղաբանները սև գույնը համարում են Կարիճի նշանի մարմնացում ու նրան օժտում Պլուտոնի` սեքսուալության ու ռիսկի մոլորակի որակներով: Եթե դուք ընտրում եք սև գույնը ձեր կերպարի համար, ապա բացի վերը թվարկված գծերից, դուք բարձրացնում եք ձեր կանացիության չափը, քանի որ Կարիճը համարվում է կանացի նշան ու օժտված է ին էներգիայով:
Սպիտակ գույն
Շնորհիվ իր էլեկտրամագնիսական հատկությունների` սպիտակ գույնը ստեղծում է տարածության ընդլայնման պատրանք: Հոգեբանության մեջ այն բնորոշում է ազատությունը, բոլոր խնդիրների լուծումը և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են բարին, ընդունումը, կանացիությունը: Աշխարհի շատ երկրներում հարսանեկան զգեստները կարված են ավանդական սպիտակ երանգի կտորներից: Աստղագիտության մեջ Լուսինն ու Կենդանակերպի Խեցգետին նշանը, որոնք պատասխանատու են կանացիության համար, ղեկավարում են սպիտակ գույնը ու մայրական սկիզբը: Հագուստի մեջ սպիտակ երանգներն առաջին պլան են մղում այնպիսի որակներ, ինչպիսիք են հակվածությունը կատարելությանը, երազկոտությունը ու սերը հարմարավետության հանդեպ:
Կանաչ գույն
Հոգեբանները պնդում են, որ տվյալ գույնն իր բոլոր երանգներով մարդու մեջ արթնացնում է կառավարելու ձգտումը ու օժտում է համառությամբ: Կանաչ հագուստ կրող մարդիկ առավելագույնս ֆիզիկապես և հոգեպես առողջ են ընկալվում, ինչպես նաև ավելի երիտասարդ են երևում իրենց տարիքից: Դա պատահական չէ, քանի որ կանաչ գույնը կառավարվում է Մերկուրի մոլորակի և Երկվորյակ համաստեղության կողմից: Նրանք մարմնավորում են ինտելեկտը, երիտասարդությունը, արագ տեմպով գործողությունները ու համոզելու ունակությունը: Կանաչ գույնը մարդկանց օժտում է կոմերցիոն ունակություններով ու օգնում գործարքներ կնքելիս: Եթե կանաչ երանգը մոտ է զիվորական հագուստի կանաչի երանգին, ապա այն համարվում է Ցուլի նշանի Վեներա մոլորակի նյութական հատվածի կողմից կառավարվող: Այդպիսի երանգը հագուստի մեջ մարդկանց տալիս է իրենց ուզածին հասնելու էներգիա ու փող վաստակելու կարողություն: Էներգետիկորեն կանաչ գույնը պատկանում է տղամարդկային յան սկզբին:
Կարմիր գույն
Հագուստի մեջ կարմիր գույնը բարձրացնում է արյան ճնշումը, հաճախակի է դարձնում ռիթմը և շնչառությունը: Այն հանդիսանում է կենսական ուժի և գործողությունների դիմելու արթնացման արտահայտությունը: Կարմիր գույնն ընտրողներն իրենց բնույթով առաջնորդներ են ու կարողանում են պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել: Շրջապատողներն այդպիսի մարդկանց որպես ավելի ուժեղ են ընդունում, քան նրանք իրականում կան: Աստղագիտության մեջ կարմիր երանգներ ունեն Մարս մոլորակն ու Կենդանակերպի Խոյ նշանը, որը պատասխանատու է մարդու կամքի համար: Կարմիր գույնը պատկանում է տղամարդկային յան էներգիային, դրա համար էլ կարմիր երանգներ ընտրող կանայք տեսողական կերպով շեշտում են իրենց բնավորության տղամարդկային որակները:
Վարդագույն
Վարդագույնը սպիտակի ու կարմրի ածանցյալ գույն է, ինչը նրան օժտում է երկուսի գծերով էլ: Սպիտակի մաքրությունն ու իմաստնությունը համադրված են կարմիրի համառության հետ: Հոգեբանները համարում են, որ այն մարդկանց ռոմանտիկություն, կրեատիվություն է պարգևում, ինչպես նաև բթացնում է նյարդայնությունն ու ձանձրույթի հակվածությունը: Վարդագույն հագած մարդիկ սովորաբար ավելի հանգիստ տեսք ունեն, քան նրանք իրականում կան: Աստղաբանության մեջ վարդագույնի համար պատասխանատու են Վեներան ու Կշեռք համաստեղությունը: Վարդագույնի բոլոր երանգները մարդկանց օժտում են ստեղծագործական հատկություններով, ինչպես նաև գեղագիտական հմտություններով: Համարվում է, որ այն ավելի շատ պատկանում է ին կանացի էներգիային, բայց եթե կարմիր պիգմենտը երանգի մեջ ավելի շատ է, ապա գույնը ձեռք է բերում Մարսի տղամարդկային ուժի որակները:
Դեղին գույն
Դեղին հագուստը մարդու մեջ ընդգծում է այնպիսի որակներ, ինչպիսիք են լավատեսությունը, իր հետևից տանելու ցանկությունը, ինչպես նաև ներքին ռելաքսը: Դեղին երանգների էլեկտրամագնիսական ալիքները մարդկանց մոտ այնպիսի զգացողություններ են հարուցում, ինչպես ուրախությունն է, ազատությունն ու անհոգությունը: Աստղագիտության մեջ դեղին գույնի համար պատասխանատու է Յուպիտերը ու նրան համապատասխանող՝ Աղեղնավոր կրակոտ նշանը: Այս մոլորակը մարմնավորում է ծաղկումը, բարգավաճումը, հոգևորությունն ու իմաստնությունը, ինչպես նաև հովանավորում է երեխաներին: Համարվում է, որ դեղին գույնը մարդուն էներգիա է տալիս ինքնաիրացվելու համար, ինչպես նաև օգնում է ձեռք բերել կարգավիճակ ու իշխանություն: Մարմնագույն և դեղին երանգները համապատասխանում են տղամարդկային յան էներգիային, քանի որ այս երանգները հագուստի մեջ ցուցադրում են հենց բնավորության տղամարդկային գծերը:
Մոխրագույն
Հոգեբանները խորհուրդ են տալիս ընտրել մոխրագույն հագուստ, երբ դուք չեք ուզում տրվել այլ մարդկանց ազդեցությանը կամ ցանկանում եք հաջողությամբ հանձնել քննությունը կամ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցը: Մոխրագույնի էներգիան համարվում է ամենաչեզոքը ու չի հարուցում ոչ մի հոգեբանական ռեակցիա մարդկանց մոտ:
Աստղագիտության մեջ մոխրագույնի համար պատասխանատու է Կետու կարմիկական մոլորակը, որը մարդկանց պարգևում է լավ ինտուիցիա, ինտրավերտություն ու օգնում է նրանց աննկատ մնալ: Նրանք, ովքեր գերադասում են հագուստի մեջ մոխրագույնը, սիրում են տքնաջան աշխատանքը ու օժտված են նուրբ ընկալմամբ:
Կապույտ գույն
Հոգեբանները համարում են, որ հագուստի մեջ կապույտ գույնը նշանակում է խստություն, կարգապահություն ու մարդու համար պատասխանատվություն: Կապույտ գույնի հագուստ կրող մարդիկ նաև արտահայտում են հանգստություն և սեփական գործողությունների հանդեպ վստահություն, ինչով էլ պայմանավորված է շատ սոցիալական հաստատությունների դրես-կոդը: Աստղագիտության մեջ կապույտ գույնի համար պատասխանատու են խստության մոլորակ Սատուրնը ու Կարիճի համաստեղությունը: Այդ գույնը մարդկանց խաղաղություն է տալիս աշխատանքի մեջ, ինչպես նաև աշխատամոլության հակվածություն, որը հատուկ է այդ նշանի ներկայացուցիչներին: Կապույտ հագուստը օգնում է կայացնել կշռադատված որոշումներ, պարգևում է նպատակամղվածություն որակյալ արդյունք ստանալու համար ու մտածողության խորություն: Էներգետիկորեն կապույտի երանգները համապատասխանում են կանացի ին սկզբին:
Մանուշակագույն
Հոգեբանների խոսքերով` մանուշակագույնը ստեղծում է հակադրություններից մի ամբողջական ձուլվածք, այսինքն՝ համադրված է կարմիրից` որպես իմպուլսիվ նվաճողից, և կապույտից՝ ինչպես մտածողության խորությունից: Հագուստի մեջ մանուշակագույնն առաջին պլան է մղում այնպիսի որակներ, ինչպիսիք են զգացմունքայնությունը, կախարդանքի նկատմամբ հավատը, ինչպես նաև էրոտիզմն ու մաքսիմալիզմը:
Համարվում է, որ համար մանուշակագույնը շատ հարմար է ցանկացած կանացի և մանկական ապրանքանիշի լոգոտիպների համար, քանի որ ստեղծում է կախարդանքի ու բոլոր ցանկությունների իրականացման պատրանք: Աստղաբանորեն մանուշակագույնը գտնվում է էքսցենտրիկ Ուրան մոլորակի և Ջրհոսի համաստեղության ղեկավարման ներքո: Նրանք մանուշակագույն հագած մարդուն օժտում են այնպիսի որակներով, ինչպիսիք են ինքնատիպությունը, դեմոկրատականությունը, ոչ ստանդարտ մտածելու կարողությունը, ինչպես նաև հանկարծակի փոփոխությունների ու արկածախնդրության հակվածությունը: Էներգետիկորեն մանուշակագույնը երկակի նշան է հանդիսանում ու ունի թե ին, թե յան էներգիաները:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը