Կրակ
Նրանց մեջ առկա է անկախության հասնելու մոլագար ցանկությունը։ Սա միևնույն ժամանակ նրանց և ուժեղ, և թույլ կողմն է հանդիսանում։ Ցանկանում են միշտ լինել առաջինը, պնդել, հաստատել և ցնցող տպավորություն թողնել։ Ներսում էապես թույլ են, և նրանց հեշտությամբ կարելի է ցավեցնել։ Նրանց կարող է նվաճել կայացած, ուժեղ, ինքնավստահ տղամարդը։
Խոյ
Հմուտ հոգեբան է, ամենալավն է։ Սիրում է «ամոքել» իր ենթակայության տակ գտնվող մարդկանց։ Խորհուրդ է տրվում չվստահել նրանց Ձեր գաղտնիքները. որքան քիչ նրանք գիտեն, այդքան լավ է Ձեզ համար։ Մի վստահեք իրենց Ձեզ համար կարևոր իրադարձության կազմակերպումը։ Նրանց աքիլլեսյան գարշապարը շողոքորթությունն է։ Շատ հաճոյախոսեք, հատկապես գովեք հագուստը, արտաքին տեսքը, ղեկավարական հատկանիշները։ Այս դեպքում նրանք կշփոթվեն, մեղմ կլինեն․․․
Առյուծ
Չափազանց նախանձ են ուրիշների հաջողության նկատմամբ, չէ՞ որ հենց նրանց մոտ պետք է ամենալավը ստացվի։ Առյուծ-կինը միշտ ուզում է ուշադրության կենտրոնում լինել և ամեն բան կանի դրա համար։ Եթե իր շրջապատում որևիցե մեկը հաջողության կհասնի, կամ նրանից առաջ կընկնի զգեստ գնելու հարցում, ապա նա կմարի և կռվարար մի կնոջ կնմանվի։ Սովորաբար ոչ խելացի և ոչ արտահայտիչ աղջիկների ընկերակցությունն են նախընտրում, որպեսզի ավելի բարձր երևան։ Ի վերջո, նրանց թթվածինը վսեմությունն է։
Աղեղնավոր
Առանց բարդույթների և ինքնավստահ կին, որն ունակ է հեշտությամբ ճանկել միամիտ տղամարդկանց։ Նրա համար գոյություն չունեն կանոններն ու կանոնակարգերը։ Նա ունի իր անձնական կարծիքը, իսկ մնացած կարծիքները թյուր են։ Նրա դրական կողմն արդարությունն է։ Ուզում եք զայրացնել նրան, սուտ խոսելու մեղադրանք ներկայացրեք։ Թույլ կողմը՝ իրական մանրամասները նրան չեն հետաքրքրում, նա իր ճիշտն ունի։ Սիրում է չափազանցնել և կուրորեն հավատում է իր իսկ պատմածին։
Օդ
Օդի կանայք չարանում են դժբախտ ճակատագրից, որտեղ խեղճերին անընդհատ խաբել և դավաճանել են։ Եվ այժմ կարծրացած բողոքը հորդում է անմեղ տղամարդկանց հասցեին, ինչի պատճառով էլ այս կանայք «անպատկառների» համբավ են ձեռք բերում։
Երկվորյակներ
Նա նորաձևությունից և հասարակական կարծիքից անկախ է։ Հաճախ այս կանայք մշակութային հեղափոխություններ են իրականացնում։ Գոյություն ունի նրանց սեփական «ես»-ը, մնացած ամեն բան դատարկ է և անիմաստ։
Կշեռք
Աներևակայելի խելացի և ստեղծարար, ինտրիգների և գայթակղելու սիրահար։ Մրցակիցները նրա համար խոչընդոտ չեն հանդիսանում, սպառնալիքները չեն վախեցնում իրենց։
Ջրհոս
Սա բարձր խավի կին է։ Սիրում է ազատությունը, ինքնատիպ է և ինքնակամ։ Ջրհոսների ընկերուհիները անչափ խանդում են ամուսիններին այս կանանց նկատմամբ, քանի որ հաճախ հենց նրանք են բաժանման պատճառը դառնում։
Ջուր
Թերևս ամենավտանգավոր արարածներն են՝ երբեք չգիտես, թե ինչ կարելի է սպասել իրենցից։ Իրենց ուզածին հասնում են ցանկացած ճանապարհներով։ Տղամարդուն գայթակղելու համար գործի են դնում սեքսուալությունն ու էրոտիկ արտաքինը։
Խեցգետին
Այս նշանի արտաքինը խաբուսիկ կարող է լինել. նա կարող է զգայուն մի էակ ձևանալ, կամ հաճելի մի կին։ Սակայն նրա գլխավոր խաղաքարտը հենց այդ պարզությունն է։ Ընկերուհու ամուսնուն կամ սիրեցյալին «գողանալու» համար կկիրառի բոլոր մեթոդները՝ գործելով պատերազմական սկզբունքներով, և ամոթը այստեղ կապ չունի։
Կարիճ
Շատ ագահ և հաշվարկող, խելացի և դիվանագետ, արտահայտված սեքսուալությամբ, երբեմն ռոմանտիկ կանայք։ Նրա զոհը գրեթե անմիջապես սկսում է վստահել իրեն։ Կարիճ «անպատկառի» թաքնված հետին մտքերը բացահայտելն ու գիտակցելը շատ բարդ է։ Կարիճը հեշտությամբ կմեկնի շրջագայության Ձեր ամուսնու հետ, կամ Ձեր իսկ պաշտոնանկության ժամանակ կնշի իր թեքնածությունը․ ընկերությունը միջոց է, այլ ոչ թե նպատակ։
Ձկներ
Խելամիտ, նրբազգաց, երազկոտ, հիպնոսի տաղանդով օժտված կանայք։ Հաճախ են սիրահարվում, բայց առանց պարտականությունների։ Հետագայում կորցնում են հետաքրքրությունը։ Կյանքում և կենցաղում պրակտիկ չեն, սակայն տղամարդկանց աչքերում ոչ թե պարզապես հմայիչ են, այլ անսահման գրավիչ։ Չարժե թերագնահատել նրանց՝ նրանց ուժը թուլության մեջ է, իսկ այն անսպառ է։
Հող
Հողի տարերքի «անպատկառները» անսահման դանդաղաշարժ են, ծույլ և անվրդով։ Նրանց գրավչությունը կայանում է հատուկ զգուշավորության և տարատեսակ թեմաների շուրջ փիլիսոփայության մեջ։
Ցուլ
Հակված են տնտեսելու և կուտակելու՝ «ամեն բան տան համար» կարգախոսով։ Հատկապես դա վերաբերվում է գումարին և տղամարդկանց։ Նրանց մեջ հաճախ են հանդիպում բիզնես-լեդիները։ Աշխատում են իրենց կարծիքին հավատարիմ մնալ և չեն տխրում մանրուքների պատճառով։
Կույս
Սուր միտք և թունավոր լեզու։ Իրենց գործերն առաջ են տանում ուրիշների ձեռքերի օգնությամբ։ Որտեղ էլ որ լինեն, տվյալ հասարակական միջավայրի գլխավոր սադրիչն են հանդիսանում։ Յուրաքանչյուրի համար կարող են հոգեբանական մի ճանապարհ գտնել, որի միջոցով հաճախ անխնա շահարկում են։
Այծեղջյուր
Պարզ են իրենց մտադրություններում, անում են այն , ինչ ուզում են։ Այդ տիկնայք «շրջազգեստով տերմինատորների» շարքից են։ Տանել չեն կարող միայնությունը և, տեսնելով հարմար թեկնածուի, գտնում են ապահով ապաստարան մինչև ազատության հերթական ծարավի զգացումը։ Այս ժամանակ նրանց հետ պահելն անհնար է։
Աղբյուրը՝ Creu