Հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն կխաղա «Խնամիներ» սերիալի նոր եթերաշրջանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել սերիալի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն։ Ավելի վաղ Կիկաբիձեի մասնակցության մասին հայտնել էին սերիալի երկրպագուները Instagram սոցիալական ցանցում: Նոր եթերաշրջանի նկարահանումներն այժմ ընթանում են Վրաստանում։
«Վախթանգ Կիկաբիձեն իսկապես նկարահանվում է սերիալի մեկ սերիայում, բայց ոչ թե գլխավոր դերում, այլ մի դրվագում», – շեշտել է պրոդյուսերը:
Կատակերգական հեռուստանովելի նկարահանման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Երկրպագուները ուշիուշով հետևում են գործընթացին, որովհետև նրանք վաղուց են սպասում յոթերորդ եթերաշրջանին։