Արդեն մի քանի օր է բոլորիս խոսակցության թեման ՇՈԳՆ է
Որքա՞ն ջուր խմել այս շոգ օրերին իհարկե ոչ 2 լիտր
Երբ մտքում ֆիքսում ենք ջրի որևէ քանակ, օրինակ 2լ, ապա անտեսում ենք ծարավի զգացումը:
Իսկ ջրի քանակը կախված է մի շարք պայմաններից՝եթե երկար ժամանակ եք անցկացնում ուղիղ արևի ճառագայթների տակ, ապա ձեր ծարավի զգացումը պետք է «բղավի» ու շատ ջուր պահանջի, 2լ-ից էլ ավել:
Եթե օրվա մեծ մասը անցկացնում եք փակ տարածքերում, որտեղ անընդհատ աշխատում է օդափոխիչը՝ այս պարագայում հնարավոր է պահանջը 2լ-ից էլ քիչ լինի:
Ցանկացած դեպքում, ջրազրկումից խուսափելու համար՝ աչքի տակ կամ ձեզ հետ շշով ջուր վերցրեք:
Օրվա ընթացքում ինքներդ ձեզ հարցրեք «միգուցե՞ ծարավ եմ»:
Ջրազրկման 6 ախտանիշներ՝
- արագ ֆիզիկական հոգնածություն և մկանային թուլություն
- ծարավի ուժեղ զգացու
- մուգ գույնի մեզ
- շրթունքների չորություն
- ցրվածություն և հոգնածություն
- սև շրջաններ աչքերի շուրջ
Ջրազրկման ախտանիշները մեզի գույնից կախված.
-
- Թափանցիկ՝ շատ ջուր եք խմում, ծանրաբեռնում եք երիկամները: Փորձեք պակասեցել ջուրը:
- Բաց գարեջրի գույն՝ ջրի քանակը չափավոր է:
- Մուգ գույն՝ թեթև ջրազրկում կա, ավելարեք ջուրը:
- Շատ մուգ գույն, մոտ է շագանակագույնին՝ ջրազրկված եք, շատացրեք ջուրը: