Ինչպե՞ս փայլաթիթեղը կարող է պաշտպանել բակտերիալ վարակներից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս փայլաթիթեղը կարող է պաշտպանել բակտերիալ վարակներից

Հիվանդանոցներում սովորաբար օգտագործվող մակերեսներն արծաթե փայլաթիթեղով ծածկելը զգալիորեն նվազեցնում է մանրէներով աղտոտումը: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են կլինիկական միկրոբիոլոգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական կոնգրեսում:

Հետազոտության շրջանակներում պրոֆեսոր Անդրեաս Վիդմերը եւ նրա գործընկերները՝ Շվեյցարիայի Բազել համալսարանական հիվանդանոցից գնահատել են պոլիվինիլ քլորիդ (ՊՎՔ) փայլաթիթեղի հակամանրէային արդյունավետությունը 2 տոկոս արծաթի իոններ պարունակող ինտեգրված գործակալով:

Պարզվել է, որ փայլաթիթեղով ծածկված մակերեսների աղտոտման մակարդակները զգալիորեն ցածր են, քան չպատված մակերեսներին:

Թիմը նաեւ պարզել էր, որ կլինիկական կարեւոր մանրէները, մասնավորապես՝ էնտերոկոկերը, զգալիորեն ավելի քիչ հավանական է, որ առկա լինեն փայլաթիթեղով ծածկված մակերեսների վրա: Ավելին, հակամանրէային ազդեցությունը դեռ պահպանվել է 6 ամիս անց:

med.news.am