Հազվագյուտ կապույտ ալմաստը վաճառվել է ավելի քան 40 միլիոն դոլարով
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ կապույտ ալմաստը վաճառվել է ավելի քան 40 միլիոն դոլարով

Հարավաֆրիկյան Petra Diamonds հանքարդյունաբերական ընկերությունը 39.3 կարատ քաշով հազվագյուտ կապույտ ալմաստը վաճառել է ավելի քան 40 միլիոն դոլարով, հայտնում է Bloomberg-ը:

Այն դարձել է ամենաթանկարժեք ալմաստներից մեկը, որը երբևէ վաճառվել է համաշխարհային շուկայի ողջ ժամանակակից պատմության մեջ. քարի  յուրաքանչյուր կարատի համար վճարվել է 1 միլիոն դոլարից ավելին:

Կապույտ ալմաստը ձեռք է բերել առաջատար արտադրող De Beers-ի և Diacore առևտրային ընկերության համատեղ ձեռնարկությունը, որը պատկանում է Ստեյնմեցընտանիքին:

Ալմաստը հայտնաբերվել էր ապրիլին՝ Հարավային Աֆրիկայի «Կուլինան» հանքավայրում, որտեղ 1905-ին հայտնաբերվել էր աշխարհի ամենամեծ ադամանդը:

Կապույտ ալմաստները համարվում են հազվագյուտ, ուստի բավականին թանկ արժեն:

tert.am