Պետք է արդյո՞ք դիմակ կրել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո
Advertisement 1000 x 90

Պետք է արդյո՞ք դիմակ կրել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

Պատվաստված քաղաքացիները պետք է շարունակեն պաշտպանիչ դիմակներ կրել, հակառակ դեպքում նրանք կարող են կորոնավիրուսի «սուպեր տարածող» դառնալ: Նման կարծիք է հայտնել ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան):

Ըստ նրա՝ նույնիսկ պատվաստված մարդը կարող է վիրուսի այնպիսի չափաբաժին ստանալ, որը կհաղթահարի իմունիտետը եւ կդառնա հիվանդության պատճառ:

«Ամենից հաճախ պատվաստված մարդիկ հիվանդանում են ասիմպտոմատիկ տեսքով եւ դառնում են վիրուսակիրներ: Իրենք են սկսում տարածել այդ վիրուսը»,- բացատրել է Բոլիբոկը ura.ru պորտալին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վարակված անձի հետ անմիջական շփման դեպքում պաշտպանիչ դիմակը մոտ 25 անգամ նվազեցնում է վարակման հավանականությունը:

Բացի այդ, վիրուսակրի կողմից դիմակ կրելը 4 անգամ նվազեցնում է շրջապատող մարդկանց վարակման հավանականությունը, նշել է մասնագետը:

news.am