Կարո՞ղ է արդյոք գարեջուրն օգտակար լինել առողջության համար
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք գարեջուրն օգտակար լինել առողջության համար

Գարեջուրը պարունակում է շատ կալորիաներ եւ կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, սակայն այն կարող է ունենալ նաեւ դրական հատկություններ երկարաժամկետ հեռանկարում: Այդ մասին ասվում է Nutrients պարբերականում:

«Ռոսիյսկայա գեզետա»-ի հաղորդմամբ՝ իսպանացի գիտնականներն ուսումնասիրել են ինչպես առանց ալկոհոլի, այնպես էլ տարբեր աստիճանով ալկոհոլ պարունակող գարեջրի ազդեցությունը: Նրանք պարզել են, որ գարեջրի շատ չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար, քանի որ փոքր չափաբաժիններում այդ ըմպելիքն ունի պաշտպանիչ ազդեցություն սրտանոթային հիվանդությունների դեպքում: Գարեջրի օպտիմալ քանակությունը շաբաթական մեկ շիշ է:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տղամարդկանց շրջանում, որոնք ամբողջովին հրաժարվել են ակլոհոլից, գլյուկոզայի կարգավորման խախտումների առաջացման ռիսկը զգալի չափով բարձր է, քան նրանց մոտ, ովքեր ժամանակ առ ժամանակ գարեջուր են օգտագործում: Գիտնականները նաեւ եզրակացրել են, որ գարեջրի չափավոր օգտագործումը պաշտպանել տղամարդկանց դիաբետից:

Հետազոտողները նաեւ հայտարարել են, որ տարեց մարդկանց մոտ գարեջրի օգտագործման փոքր քանակությունը կապված է կոտրվածքների ռիսկի նվազման հետ: Միացությունները, որոնք կան գարեջրում, փոխկապակցված ազդեցություն են ցուցաբերում սիլիցիումի հետ, լավացնում են ոսկորների կառուցվածքը եւ օգնում ամրապնդել ոսկորներն ու ատամները:

Սակայն պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է օրական գարեջրի փոքր քանակությանը, իսկ դրա չարաշահումը կարող է միայնն վնաս հասցնել օրգանիզմին:

news.am