Դերասան Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է եւ գտնվում է Սանկտ Պետերբուրգի Բոտկինսկի հիվանդանոցում, հայտնում է Telegram-յան «Mash» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Բոյարսկին հիվանդ է արդեն մի քանի շաբաթ։ 71-ամյա դերասանը վստահեցնում էր, որ իրեն լավ է զգացում։ Ավելի ուշ Միխայիլ Սերգեեւիչի ներկայացուցիչները հերքել են նրա հոսպտալացման մասին լուրը՝ ընդգծելով, որ արտիստը տանն է։
Ի դեպ, փետրվարին Բոյարսկին արդեն իսկ պնեւմոնիայով հայտնվել էր հիվանդանոցում։ «Երեկ նա իրեն վատ զգաց, եւ քանի որ հիմա շատ վախեցնող է, ես շտապօգնություն զանգահարեցի։ Բժիշկներն, ամեն դեպքում, որոշեցին նրան կլինիկա տանել եւ տեսնել՝ ինչ է նրա հետ կատարվում։ Նա ջերմություն ուներ եւ թուլություն։ Մենք առայժմ ախտորոշումը չգիտենք։ Բայց քովիդ չէ, նա քովիդային բաժանմունքում չի գտնվում։ Գուցե նրան դուրս գրեն, գուցե եղանակին արձագանքն այդպիսին է։ Հիմա զանգահարում է եւ ինձ նախատում, որ բժիշկների եմ կանչել»,- այդ ժամանակ ասել էր դերասանի կինը՝ Լարիսա Լուպիանը։
news.am