Օգտակար խորհուրդներ տղամարդկանց համար
Advertisement 1000 x 90

Օգտակար խորհուրդներ տղամարդկանց համար

Օգտակար խորհուրդներ բոլոր տղամարդկանց համար

Ծանոթացեք այնպիսի աղջիկների հետ, որոնք ըստ ձեզ ավելի բարձր մակարդակ ունեն, քան դուք։ Դուք հաճելիորեն կզարմանաք։

Երբեք սեքսով մի զբաղվեք մեկի հետ, որը դրա ցանկությունը չունի։

Երբեք մի հարվածեք մեկին, որը ձեզ համար վտանգ չի ներկայացնում։

Երբեք առաջին ժամադրության ժամանակ կինոթատրոն մի գնացեք։

Սովորեք ճիշտ սափրվել։

Գեղեցիկ եւ նրբաճաշակ կոստյումով տղամարդուց առավել գրավիչ ոչինչ չկա կանանց համար

Միշտ նայեք ձեր զրուցակցի աչքերին։

Թույլ մի տվեք, որ «փոքր» գլուխը մտածի մեծ խնդիրների մասին։

Բոլոր մարդկանց պետք է հարգել՝ անկախ նրանց տարիքից, սոցիալական դիրքից եւ ունեցվածքից։

Վատ իրադարձություններ միշտ էլ պատահում են։ Ձեր խնդիրը դրանք հաղթահարելն է։

Նա, ով առաջինը կբարկանա, կհայտնվի պարտվողի դերում։

Երբեք մի բողոքեք, քանի որ դա չի արագացնի խնդրի լուծումը։

Միշտ փորձեք նոր բացահայտումներ անել։

Երբեք հանուն մեկ ուրիշի մի փոխեք սեփական բնավորությունն ու սկզբունքները։

Միշտ վերահսկեք ձեր ժեստերը։

Պարտքով գումար պետք է տալ այնքան, որքան դուք պատրաստ եք հավերժ կորցնել։

Գնեք միայն որակով սարքեր։

Իսկական տղամարդը պետք է կարողանա պատասխանատու լինել ոչ միայն իր, այլեւ ուրիշների համար։

Քայլելիս պետք է նայել առաջ, ոչ թե ոտքերի տակ։

Մի վախեցեք որոշումներ կայացնելուց։

Եթե դուք սենյակում ամենախելացին եք, ուրեմն սխալ սենյակ եք մտել։

Ինքնավստահ տղամարդիկ սեքսուալ են։

Միշտ փորձեք լավ կատարել ձեզ հանձնարարված աշխատանքը։

Իսկական տղամարդը սկզբում լվանում է ատամները, իսկ հետո՝ կապում փողկապը։

Միշտ պետք է վաստակած գումարի մի մասը խնայել։

Շաբաթական առնվազն մեկ անգամ պետք է զանգել ծնողներին։

Գարեջրով լի բաժակը երբեք կիսատ մի թողեք։

Եթե նույնիսկ ինքնավստահ չեք, փորձեք այդպիսին երեւալ եւ ժամանակի ընթացքում ձեր ինքնագնահատականը կբարձրանա։

news.am