Գուրգեն Դաբաղյանը դստեր՝ Շուշաննայի 1-ամյակի առթիվ շքեղ խնջույք է կազմակերպեց՝ հարվիրելով հարազատներին ու ընկերներին: Երգիչն իր ինստագրամյան էջում դստեր ծննդյան խնջույքից գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք րոպեների ընթացքում հեղեղվել են ջերմ խոսքերով և շնորհավորանքներով:
Լուսանկարների կողքով անտարբեր չի անցել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով մեկնաբանություններում գրել է.
«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես, շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»: