Որքա՞ն են պահպանվում հակամարմինները թեթեւ COVID-19-ից հետո
Advertisement 1000 x 90

Որքա՞ն են պահպանվում հակամարմինները թեթեւ COVID-19-ից հետո

Թեթեւ COVID-19-ից հետո հակամարմինները կարող են պահպանվել առնվազն մեկ տարի, պարզել են Դանդերիդ հիվանդանոցի (Շվեդիա) գիտնականները:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ նոր հետազոտությանը մասնակցել են չպատվաստված կամավորներ, այդ թվում՝ Դանդերիդ հիվանդանոցի հիվանդներ ու աշխատակիցներ, որոնք առողջացել են կորոնավիրուսից 2020 թ. գարնանը: Մեկ տարի շարունակ բժիշկներն ուսումնասիրել են բնական վարակվածությունից հետո մարդու իմունիտետը: Բացի այդ, նրանք հետազոտել են COVID-19-ով հարյուրից ավելի հիվանդների արյան նմուշներ:

Ինչպես պարզվել է, թեթեւ COVID-19-ից վերականգնված մարդկանց ավելի քան 80 տոկոսը մեկ տարի անց հակամարմինների չափելի մակարդակ ունի:

Գիտնականները գնահատել են նաեւ վարակի նոր տեսակների դեմ պայքարելու՝ հակամարմինների հնարավորությունը եւ պարզել, որ դրանք կարող են պայքարել «ալֆա» եւ «դելտա» շտամների դեմ:

Այնուամենայնիվ, բժիշկները պնդում են, որ անհրաժեշտ է պատվաստվել, նույնիսկ COVID-19-ից հետո: Նրանց խոսքով՝ պատվաստումից հետո հիվանդացածների մոտ հակամարմինների մակարդակը զգալիորեն ավելանում է: Ընդ որում, բժիշկները դեռ չգիտեն, թե դրանք ինչպես են փոխկապակցված պաշտպանվածության տեւողության հետ:

med.news.am