Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում լողազգսետ է կրում եւ առաջ է բերել հետեւորդների զայրույթը։ Այս անգամ ոչ պրոֆեսիոնալ ֆոտոշոփի պատճառով։ Առաջին հայացքից թվում է, թե Քլոեի արեւայրուք ընդունած մարմինը ոչ մի թերություն չունի, սակայն աստղի աջ ոտքին վեցերորդ մատ է հայտնվել։
Շատ հաճախ երկրպագուները նույն «խնդիրը» հայտնաբերում են նաեւ նրա ավատ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի նկարների դեպքում։
«Վեց մա՞տ», «Օ, Աստված իմ, նրա մատների հետ նույն բանն է տեղի ունեցել, ինչ Քիմի հետ», «Նայեք նրա ճկույտին», «Իսկ ոտքերը: Անատոմիայի տեսանկյունից նման բան հնարավոր րէ», «Մատները նույնպես չափազանց երկար են թվում», – նշել են օգտատերերը։
Երբ նախկինում Քիմին մեղադրում էին ֆոտոշոփ օգտագործելու մեջ, նա ժխտում էր, որ կադրում վեց մատ ունի, իբր դա հենց այդպես է. նրա մատները սեղմվում են իրար, երբ սանդալներ է կրում: