Ինչպե՞ս կարելի է ափերի միջոցով որոշել արյան մեջ շաքարի վտանգավոր մակարդակը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարելի է ափերի միջոցով որոշել արյան մեջ շաքարի վտանգավոր մակարդակը

Ձեռքի ափերը կարելի է օգտագործել արյան մեջ շաքարի վտանգավոր մակարդակը որոշելու համար: Այս մասին հայտնել է Daily Express-ը` հղում անելով Մեծ Բրիտանիայի մասնագետներին:

Դիաբետիկ հիվանդների հոդերը սովորաբար կորցնում են շարժունակությունը: Մասնագետների կարծիքով՝ այս հիվանդության դեպքում նախ կաշկանդվածության զգացողություն է առաջանում ճկույթում, այնուհետեւ այն կարող է տարածվել մինչեւ բութ մատը: Մաշկը դառնում է մոմագույն կամ հաստանում է:

Բժիշկները նշել են, որ պետք է միացնել ափերը եւ ստուգել այս համախտանիշի առկայությունը: Այն առկա է, եթե մատները չեն հպվում իրար: Այս դեպքում պետք է դիմել բժշկի:

news.am