Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում է, նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանին շրջապատում են յուղաներկերն ու մոլբերտը, իսկ նա մատիտը ձեռքին նկարում է։ Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը գրել է․
«Ստեղծագործելուց հաճելի բան չկա:Արվեստն է ու էլի նորին մեծություն արվեստն է ինձ օգնում մարդ մնալ` չչարանալ, չնախանձել, չնեղանալ, իսկ ամենակարևորը ներել ու շնորհակալ լինել:
Չնայած ասեմ, որ շատ դժվար է»: