Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) դուստրն այսօր նշում է ծննդյան օրը։
Երջանիկ հայրիկը դստեր 18-ամյա առիթով Ինստագրամյան էջում հրապարակել է նրա լուսանկարն ու հրապարակային շնորհավորել։ «Իմ հրաշք, իմ կյանք, իմ թագուհի, իմ պարծանք, իմ գժուկ, շնորհավորում եմ քո 18 ամյակը։ Չեմ գրի, թե ինչեր եմ քեզ ցանկանում, որովհետև այդքան բառ չգիտեմ։ Դու քայլ էս անում դեպի հասուն կյանք, և ես վստահ եմ, որ պատվով կատարելու էս ինքդ քեզ և մեզ տված բոլոր խոստումներդ։ Ես սիրում եմ Քեզ, իմ աղջիկ»,- գրել է Արմեն Պետրոսյանը։