
Հարի Փոթերի մասին վեպերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը կիսվել է տրանս ակտիվիստներից իրեն ուղարկվող սպառնալիքներով նամակներով։ Մեկնաբանություններով գրառումը նա հրապարակել է իր Twitter-ում։
«Ես ցանկանում եմ, որ դու մի օր շատ քնքուշ ինքնաշեն ռումբ գտնես փոստարկղում», – գրել են տրանսգենդերների պաշտպանները:
Ռոուլինգը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, որ ստանում են նախազգուշացումներ եւ հաշվեհարդարի խոստումներ: «Այժմ հարյուրավոր տրանս-ակտիվիստներ սպառնում են ինձ ծեծել, բռնաբարել, սպանել եւ պայթեցնել ռումբեր», – հավելել է «Հարի Փոթերի» հեղինակը:
To be fair, when you can’t get a woman sacked, arrested or dropped by her publisher, and cancelling her only made her book sales go up, there’s really only one place to go. pic.twitter.com/MsNWXhWlyc
— J.K. Rowling (@jk_rowling) July 19, 2021