Մայա Պողոսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ կիսվում է ծովափնայ լուսանկարներով եւ տեսանյութերով։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը լողազգեստով է, կրում է նաեւ սպիտակ վերնազգեստ։ Մայայի մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Ինչպես պարզ է դառնում նշումից, լուսանկարն արվել է Մալդիվյան կղզիներում։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։