Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, երեկ նշել է 18-ամյակը: Այդ առթիվ նրանք ԱՄՆ–ում մեծ խնջույք են կազմակերպել։ Միջոցառումը եղել է բացօթյա՝ լողավազանի կողքին։ Նրանք մանրակրկիտ մոտեցում են ցուցաբերել բոլոր դետալների, տորթի, դեկորների ընտրությանը: Օրվա համար ընտրված է եղել սպիտակ գույնը, Էլինան սպիտակ հագուստով է եղել:
Խնջույքին ներկա է եղել Էլինայի ընտրյալը, որը հոբելյարին կարմիր վարդերի մեծ փունջ է նվիրել: Համացանցում տարածված տեսանյութերից մեկում նրանք պարում են Ռազմիկ Ամյանի «Ամենաբարի սրտով աղջիկ» երգի ներքո:
Էլինայի ընտրյալն Ինստագրամի իր էջում նաև շնորհավորական գրառում է արել: «Ծնունդդ շնորհավոր, իմ արև: Ուզում եմ, որ բարի լինես, ինչպես որ կաս: Ուզում եմ, որ կյանքում ոտքդ քարին չդիպչի և առանց խոչընդոտի հասնես բոլոր նպատակներիդ: Սիրում եմ քեզ շատ, իմ սիրուն արև»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Արմենը Tert.am Life-ի Liferoom հաղորդման շրջանակներում ասել էր, որ դուստրն ընտրյալ ունենալու մասին նախ ասել է մայրիկին, նրանից խնդրել մեկ ամիս, որպեսզի հստակ լինի իր որոշման մեջ: «Հետո Էլինան ինձ պատմեց: Չէր խոսի հետս, չէր պատմի, եթե վստահ չլիներ: Էլինայի ընտրյալը հայ է, դուստրս չէր կարող այլ կերպ»,– ասել էր նա՝ անդրադառնալով դստեր՝ այս տարիքում արած ընտրությանը: