Ինչո՞վ են վնասակար բուսայուղը եւ սուպերմարքեթների թխվածքները
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ են վնասակար բուսայուղը եւ սուպերմարքեթների թխվածքները

Սննդաբան Սյուզի Բարելը (Ավստրալիա) երբեք բուսայուղով կերակուր չի պատրաստում եւ ուրիշներին էլ խորհուրդ է տալիս չպատրաստել բուսայուղով։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, սննդաբանի խոսքով՝ բուսայուղերը պատրաստում են տարբեր յուղերի խառնուրդից, ընդ որում՝ ամենից հաճախ բաղադրիչների մեջ հանդիպում է արմավի յուղ, որը մի շարք անցանկալի հատկություններ ունի։ Այդ նույն պատճառով մասնագետը հավանություն չի տալիս մարգարինի օգտագործմանը։ Դա, նրա խոսքով, ավելորդ ճարպ է, առանց որի կարելի է յոլա գնալ։

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս չգնել սուպերմարքեթների թխվածքները, չէ՞ որ սովորաբար դրանցում պարունակվում են վնասակար հագեցած ճարպեր եւ տրանսճարպեր։ Բայց ամենավտանգավորը առողջության համար նա համարում է գազավորված եւ թարմացնող ոչ ալկոհոլային ըմպելիքները։ Դրանց հակումը սերտորեն կապված է ավելորդ քաշի, 2-րդ տեսակի դիաբետի եւ երեխաների ճարպակալման հետ։

news.am