Հինգ թեմա, որոնք պետք է քննարկել ամուսնությունից առաջ
Advertisement 1000 x 90

Հինգ թեմա, որոնք պետք է քննարկել ամուսնությունից առաջ

Կատարյալ զուգընկերներ չեն լինում եւ միշտ չէ, որ նրանք կարող են նույն կարծիքն ունենալ այս կամ այն հարցի շուրջ։ Ուստի, կան թեմաներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել ու քննարկել մինչեւ ամուսնանալը։

Երեխաներ

Միգուցե ամուսիններից մեկը երեխաներ չի ցանկանում ունենալ, իսկ մյուսը ուղղակի երազում է այդ մասին։ Սա զուգընկերների կյանքում բավականին կարեւոր փաստ է, հետեւաբար դրա մասին պետք է նախօրոք մտածել։

Կրոն

Կրոնի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։ Օրինակ, զուգընկերներից մեկը հավատացյալ է, իսկ մյուսը՝ աթեիստ։ Բայց չէ որ միշտ չէ, որ կինը կամ տղամարդը ընդունում է դիմացինի կրոնական համոզմունքները եւ չի խոչընդոտում դրանց։ Դժվար է ամուսնանալ եւ ապրել մեկի հետ, որը կրոնական տարբեր հայացքներ ունի։

Գումար

Ամուսնությունից առաջ շատ կարեւոր է քննարկել, թե ինչպես եք պատրաստվում ծախսել ընտանիքի ֆինանսական միջոցները։ Ի՞նչ կլինի, եթե զուգընկերներից մեկը չաշխատի, ո՞վ է գնելու բնակարանը կամ որոշումներ կայացնելու գումար ծախսելու հարցում։ Պետք է նախապես քննարկել այս հացերը։

Հավատարմություն

Մինչ ամուսնանալը պետք է քննարկել, թե արդյոք հավատարմությունը ձեր միության պահպանման ամենակարեւոր նախապայմաններից մեկն է, թե ոչ։ Ի՞նչ կլինի դավաճանության դեպքում։ Իսկ եթե զուգընկերների համար փոխադարձ դավաճանությունը ընդունելի է, ուրեմն կարելի է շարունակել հարաբերությունները նույն տեմպերով։

Ալկոհոլ

Ալկոհոլը կամ մյուս կախվածությունները ոչ միանշանակ կարող են ընդունվել զուգընկերոջ կողմից։ Եթե կինը կամ տղամարդը ամեն օր չափից շատ ալկոհոլային խմիչք է օգտագործում, պետք չէ հուսալ, որ ամուսնությունից հետո նա հրաժարվելու է այդ կախվածությունից։ Սա պետք է նախօրոք քննարկել։

news.am