Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Երգչուհին գրեթե ամեն օր իր երկրպագուներին հիացնում է նոր լուսանկարներով։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է իր նոր տեսահոլովակի անվանումով կոմբինեզոն։ Նրա դեղին վարսերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարի հետ հիանալի համադրվել է ոճային աքսեսուարը․ վզնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Սեր․․․»։