Հայաստանում ովքե՞ր կարող են պատվաստվել Pfizer-ի եւ Sinopharm-ի դեղամիջոցներով:
Այդ դեղամիջոցներով կարող են պատվաստվել 28 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ ԱՎանեսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր պատվաստանյութերի նկատմամբ գործում են նույն կանոնները, եւ այդ պատվաստանյութերը բացառություն չեն: Նա նշեց, որ Վրաստանը մոտ ապագայում Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի որոշ քանակություն: Հետագայում Հայաստանը Վրաստանին կվերադարձնի նույն քանակությունը:
Նա նաեւ նշեց, որ նման փոխանակում տեղի է ունեցել նաեւ կարմրուկի բռնկման ժամանակ, երբ Հայաստանը հարեւաններին տրամադրեց պատվաստանյութեր, եւ որոշ ժամանակ անց Վրաստանը վերադարձրեց: Ավանեսյանը նաեւ նշեց, որ Լիտվայի կառավարությունը եւս Հայաստանին խոստացել է AstraZeneca-ի պատվաստանյութի 27 000 դեղաչափ տրամադրել: Բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ: