Պիցցան, հատկապես լավորակը, կարող է օգտակար լինել առողջությանը։ Սակայն մեկ շաբաթում մեկ անգամից ավելի պիցցա ուտել չարժե, եւ կերակրաբժնի չափերին էլ անպայման պետք է ուշադիր հետեւել։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Քեյթ Լլեուելին-Ուոթերսը (Մեծ Բրիտանիա)։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail թերթը, սննդաբանը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ որակյալ պիցցային, որի մեջ շատ են սննդարար նյութերը, իսկ ահա «Մակդոնալդսի» պիցցաները ցանկալի է չուտել։
Ինչ վերաբերում է քաղցրեղեններին, Լլեուելին-Ուոթերսը խորհուրդ է տալիս ուտել շաքարի բարձր պարունակությամբ ուտելիք շաբաթը մեկ-երկու անգամից ոչ ավելի։ Սակայն, նրա կարծիքով, ավելի լավ է ինքնուրույն պատրաստել քաղցրեղենները, այլ ոչ թե գնել խանութից։ Միայն այդ դեպքում կարելի կլինի վստահ լինել, որ դրանցում չկան քիմիական հավելումներ, իսկ շաքարի քանակությունը համապատասխանում է ակնկալածին։
Սննդաբանը նաեւ նշել է, որ ալկոհոլ կարելի է օգտագործել շաբաթը մի քանի անգամ, ընդ որում՝ սահմանափակվելով օրական մեկ-երկու գավաթով։ Նրա խոսքով՝ պետք է ջանալ շատ չխմել եւ որոշ օրերի լրիվ զերծ մնալ սպիրտային ըմպելիքներից։