Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է սպորտային կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է ջինսե տաբատ, ճերմակ բլուզ, մարզակոշիկներ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։
«Ինձ ու քեզ փոթորիկն է միացրել՝ սիրո փոթորիկը, քամին ի՞նչ է, որ մեզ անջատի կամ խառնի… նրան կխճճեմ մազերիս մեջ ու կգերեմ, սիրո գերությունից ո՞վ է ազատվել որ… ոչ նա, ոչ մենք…
Փոթորկոտ հոգիները ազատ են ամենից ու բոլորից, ու, թե գերի են՝ միայն սիրուն: Չմտածես, իրարով փոթորկվածները միասին էլ կհանգչեն… նույն սրտում», – հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, ապա հավելել #ընկերոջս հեշթեգը: