Այսօր մուլտիմեդիական սերվիս Okko-ն թողարկել է «Մանյունյայի» պաշտոնական պրես-ռելիզը: Պրեմիերան տեղի կունենա «Կինոտավրոս» ռուսական կինոփառատոնի 32-րդ ոչ մրցույթային սերիալների դիտումների շրջանակում: Փառատոնը կանցկացվի Սոչիում, սեպտեմբերի 18-ից 25-ը:
24 րոպե տևողությամբ և 10 մասից բաղկացած սերիալը բացառիկ կարգով Okko-ում հասանելի կլինի 2021-ի վերջին օրերին:
Իմ կողմից հավելեմ, որ երկրորդ սեզոնի նկարահանումները կմեկնարկեն 2022-ի գարնանը: Հղումը կհրապարակեմ առանձին քոմենթով:
Տեսանյութում աշխարհի ամենախիզախ աղջնակներն են: Առանց ծիծաղի և արցունքների անհնար է դիտել:
Եղեք երջանիկ՝ Կարինա և Կատյա, և մեծ, արժանապատիվ բեմական ապագա եմ մաղթում:
Մազերը խելք չեն, շուտ կաճեն: Իմ փորձից եմ ասում, ում մանուկ հասակում երեք անգամ խուզել են: Եվ երեք անգամն էլ դիմակ են արել մորաքույր Ֆայայի դեղատոմսով, դե էն, որ Ժմայլիկն է: Խոստացված՝ ա-լա Ժենիս Ժոպլին վարսերը չաճեցին, դե հիմա… Բա՛, ինչպիսի՜ հիշողություններ:
Գրող Նարինե Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: