Միջին տարիքում կանանց մոտ հասակի կարճացումը վկայում է վաղաժամ մահվան ռիսկի մասին: Նման եզրակացության են եկել Շվեդիայի և Դանիայի գիտնականները: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ արդյունքները հրապարակվել են BMJ Open-ում:
Հետազոտության հեղինակները նշել են, որ 50 տարեկանից հետո շատերի մոտ հասակը կարճանում է, և այս գործընթացը հատկապես արագանում է 70 տարեկանին մոտ: Դրա պատճառների թվում են ողնաշարի սկավառակների հարթեցումը, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքները և կեցվածքի թեքումը:
Այնուամենայնիվ, մի շարք նոր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հասակի կարճացումը կարող է վկայել սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի մասին:
Գյոթենբորգի և Կոպենհագենի համալսարանների մի խումբ գիտնականներ հետևել են Շվեդիայի և Դանիայի 2,406 բնակիչների՝ ծնված 1908-1952 թվականներին: Կանանց հասակը չափել են երկու անգամ՝ երբ նրանք 30-60 տարեկան էին և դրանից 10-13 տարի անց: Միջին հաշվով, այս ընթացքում հետազոտության մասնակիցների հասակը կարճացել է 0.8 սանտիմետրով, սակայն ոմանց մոտ այն ընդհանրապես չի փոխվել, իսկ մյուսների մոտ հասակը կարճացել է մինչև 14 սանտիմետրով:
Երկրորդ չափումից հետո 17-19 տարվա ընթացքում գիտնականները հետևել են հետազոտվողների մահվան պատճառներին: 19 տարիների ընթացքում մահացել է 625 կին, որոնցից 157-ի մոտ մահվան պատճառ են դարձել սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ 37-ի մոտ՝ կաթվածը: Պարզվել է, որ յուրաքանչյուր կարճացած սանդիմետրը մեծացրել է մանվան վտանգը շվեդուհիների մոտ 14% -ով, իսկ դանիուհիների մոտ՝ 21 %-ով: Հասակի՝ 2 սանտիմետրից ավելի կարճացման դեպքում այս ցուցանիշներն աճել են մինչև 74 % և 80 %:
Գիտնականները եկել են այն եզրակացության, հասակի զգալի կրճաման դեպքում կրկնակի աճում է կաթվածից և սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:
Հետազոտության հեղինակները կոչ են արել ուշադիր հետևել հասակի կարճացմանը՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման և սրման վտանգը բացահայտելու համար: