Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է վառ գույնի տոպի հետ․ այն բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել ոճային վզնոցները։ «Երջանկությունը գտնելն է նրան, ով փնտրում էր քեզ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Լուսանկարներն արվել է Իսպանիայում։