Ինչի՞ մասին են բամբասում տղամարդիկ
Advertisement 1000 x 90

Ինչի՞ մասին են բամբասում տղամարդիկ

Կանայք համոզված են, որ երբ տղամարդիկ միասին հավաքվում են, խոսում են միայն իրենց մասին։ Բայց իրականում տղամարդիկ զրուցում են տարբեր թեմաների շուրջ։

Առաջին տեղում պետական գաղտնիքներն են եւ աշխարահում կատարվող իրադարձությունների մասին նորությունները։ Սովորաբար այս տեսակ խոսակցությունները հավաստի աղբյուր չունեն, եւ հիմնվում են միայն «Ինձ մեկն ասել է» արտահայտության վրա։

Խոսակցության երկրորդ թեման սեփական անձը (ի՜նչ ուժեղ, քաջ, ոճային, հայտնի, սիրված եմ ես) կամ մեքենան, հեռախոսը, համակարգիչը եւ այլն գովելն է։

Կանայք այս ցուցակում զբաղեցնում են երրորդ տեղը։ Ընդ որում, տղամարդիկ իրենց կանանց մասին շատ քիչ են խոսում, բայց մեկ ուրիշի կամ անծանոթ կնոջ մասին կարող են մի ամբողջ օր խոսել ու քննարկել։ Եվ եթե կանանց զրույցի ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց զգացմունքներն ու կարծիքն են արտահայտում (եւ անգամ կարող են փոխել իրենց տեսակետը), ապա տղամարդիկ վստահաբար ասում են՝ «երկար, գեղեցիկ ոտքեր ունի» կամ «նախկին ընկերուհուս շատ նման է», եւ վերջ. այս կարծիքն ընդմիշտ քարանում է նրանց համար։

news.am