«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Կիպրոսում հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Լուսինեն բաց կապույտ գույնի վերնաշապիկ-զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։