Դենիել Քրեյգը երեխաներին առանց միլիոնավոր դոլարների ժառանգության կթողնի
Advertisement 1000 x 90

Դենիել Քրեյգը երեխաներին առանց միլիոնավոր դոլարների ժառանգության կթողնի

Դերասան Դենիել Քրեյգը պատմել է իր վաստակած գումարի հետագա ճակատագրի մասին։ Նա հայտարարել է, որ ծրագրում է երեխաներին առանց ժառանգնության թողնել։ Այդ մասին նա պատմել է Daily Mail-ի հետ զրույցում։

Ջեյս Բոնդի մասին ֆիլմաշարի 53-ամյա աստղի ունեցվածքը գնահատվում է 160 միլիոն դոլար։ Սակայն դերասանը ծրագրում է մահվանից առաջ ազատվել այդ գումարից։ Նրա կարծիքով՝ ճիշտ չէ երեխաներին այդքան մեծ ունեցվածք թողնել։

«Ես կարծում ե, որ ժառանգությունը բավական տհաճ է»,- նշել է դերասանը։

Դերասանը 29-ամյա դուստր ունի դերասանուհի Ֆիոնա Լաուդոնից, իսկ երկրորդ կնոջ՝ Ջեյչեյ Վայսի հետ մեծացնում են համատեղ դստերն ու Վայսի որդուն՝ առաջին ամուսնությունից։

news.am