Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է կտրվածքով ոտքի հատվածում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ փոքրիկ պայուսակ, խոշոր ականջօղեր, վզնոցներ։ «Դուք ամեն օր ինձ գրում էք սքանչելի նամակներ, ինչի համար ձեզ անչափ շնորհակալ եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։