«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Միայն դրական պահեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրանց․ «Միայն հաճույք է նայել ձեր ընտանիքին»։