«Բարի գալուստ, մեր հրեշտակ», – լուսանկարին կից գրել է դերասանուհին։
Փոքրիկը Պողոսյանի ու նրա ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի առաջնեկն է։ Թեև Սոֆյան չի նշել երեխայի սեռը կամ անունը, բայց նրա հետևորդներն արդեն գիտեն, որ դերասանուհին տղա է ունեցել․ երեկ Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը, Instagram-ում գրել էր. «Բարի գալուստ, տղաս»։
Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Դերասանները նաև շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։ Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր, Աշոտը` նույնպես. նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի։