Ինչ ծրագրեր են սպասվում Արմենիա TV-ի ամանորյա եթերում. life.tert.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ ծրագրեր են սպասվում Արմենիա TV-ի ամանորյա եթերում. life.tert.am

Դեկտեմբերի 31-ին 19:00-ից սկսած Արմենիա TV-ի հեռուստադիտողներին բազում անակնկալներ են սպասվում: Մեկը մյուսին կհաջորդեն տոնական տրամադրություն հաղորդող «Դոմինո» ու «Ֆուլ հաուս» սիթքոմերը, «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական պրեմիերան, իսկ վերջում աստղային հրավառություն է սպասվում ամանորյա շոու-ծրագրում:

img_1462

«Ամանորին Արմենիա TV-ի եթերը հագեցած է ուրախ տրամադրություն փոխանցող նախագծերով: Արդեն 5 տարի է, դեկտեմբերի 31-ին ներկայացնում ենք կատակերգական պրեմիերա: Այս տարի հեռուստադիտողը հնարավորություն կունենան դիտելու «Փախիր կամ ամուսնացիր» կինոկատակերգությունը:

img_1491

Ֆիլմին կհաջորդի ամանորյա տնական շոու- ծրագիրը, որտեղ իրենց կատարումներով կներկայանան Հայաստանի լավագույն երգիչ-երգչուհիները: Ամանորյա ծրագրում կլինեն փոքր ֆիլմեր Արմենիա հեռուստաընկերության հայտնի դեմքերի մասնակցության: Վերջիններս, Ամանորին շտապելով տուն, տարբեր ծիծաղելի իրավիճակներում են հայտնվում. Վահե Ղազարյանը իր մեքենայով վթարի է ենթարկվում, Հովհաննես Ազոյանը իր ռեստորանում փորձում է տարբեր իրավիճակներից դուրս գալ, Մկրտիչ Արզումանյանը ընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտնվում է ծիծաղելի իրավիճակում և այլն»,-  Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

img_1777

Ամբողջությամբ՝ life.tert.am