Ինչպե՞ս պատրաստել երեխային կորոնավիրուսի թեստ հանձնելուն
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պատրաստել երեխային կորոնավիրուսի թեստ հանձնելուն

Եթե ինչ-որ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ձեր երեխան կորոնավիրուսի թեստ հանձնի, ցանկալի է նախապատրաստել նրան՝ ավելորդ սթրեսից խուսափելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կարող են օգնել ձեզ։

Երեխայի հետ խոսեք նախապես

Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես խոսել երեխայի հետ եւ բացատրել, եթե դա դեռ չեք արել, թե ինչ է կորոնավիրուսը, ինչ է համավարակը եւ ինչու է հարկավոր այդ թեստը։

Երեխային պատմեք նաեւ, որ թեստ հանձնելը ընդամենը քսուք վերցնել է, եւ որ դա բոլորովին ցավոտ ու վախենալի չէ, չնայած մի փոքր անհարմար է։ Եթե երեխայի մեջ հարցեր առաջանան, պատրաստ եղեք որքան հնարավոր է ազնվորեն պատասխանել դրանց։

Թեստավորման ժամանակ հանդարտություն պահպանեք

Երեխաները լավ են զգում ծնողների տրամադրությունը, ուստի հանգստություն պահպանեք եւ համոզիչ տեսք ընդունեք քսուքը վերցնելու ժամանակ։ Եթե դուք նույնպես պետք է քսուք հանձնեք, առաջինը դա դուք արեք, որպեսզի երեխան տեսնի, թե ինչպես է այդ գործողությունը կատարվում։

Թեստից հետո պատմեք հնարավոր արդյունքների մասին

Թեստ հանձնելուց հետո երեխային պատմեք, թե ինչ արդյունքներ կարող են լինել թեստավորումից եւ ինչ կարող են դրանք նշանակել։ Հաստատ երեխային հետաքրքիր կլինի։

med.news.am