Ի՞նչ անել ջերմային հարվածի դեպքում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել ջերմային հարվածի դեպքում

Ջ​երմային հյուծման դեպքում պատշաճ օգնություն չստանալու դեպքում, այն կարող է վերածվել ջերմային հարվածի, որն առավել վտանգավոր է:

Ջերմային հարվածի հիմնական ախտանիշներն են.

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 40-42 աստիճան,
  • քրտնարտադրության լիովին բացակայություն,
  • շփոթվածություն, ապակողմնորոշվածություն,
  • կարմիր եւ տաք ու չոր մաշկ. երբեմն ջերմային հարվածի դեպքում մաշկը կարող է խոնավ լինել,
  • գիտակցության կորուստ,
  • սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
  • ուժեղ սրտխփոց,
  • ուժեղ գլխացավ,
  • բոլոր մկանների ջղաձգում,
  • ուժեղ թուլություն եւ/կամ գլխապտույտ:

Եթե ​ նկատել եք այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը դրսում կամ այլ տաք միջավայրում գտնվելիս, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն: Տուժածին պետք է տեղափոխել մոտակա հիվանդանոց:

Մինչ մասնագետների ժամանումը, խորհուրդ է տրվում անել հետեւյալ գործողությունները.

  • տուժածին տեղափոխել տուն կամ ստվերոտ վայր եւ հանել հագուստը,
  • տուժածը պետք է սառը ջրով լոգանք ընդունի, ինչը կօգնի արագ հովանալ,
  • եթե սառը ջրով լոգանքի հնարավորություն չկա, տուժածի վրա սառը թրջոցներ դրեք եւ փոխեք դրանք, նախքան կհասցնեն տաքանալ,
  • եթե տուժածն անգիտակից կամ կիսագիտակից վիճակում է, մի փորձեք հեղուկ լցնել նրա բերանը, քանի որ կարող է շնչահեղձ լինել:

Ջերմային հարվածի ժամանակ հիպերտերմիայի կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել, որպեսզի տուժածն օրական առնվազն 70-100 մլ/կգ հեղուկ խմի: Խորհուրդ չի տրվում գազավորված ըմպելիքներ խմել, առավել նախընտրելի են սովորական ջուրը կամ թեյը:

med.news.am