Գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թեեւ մեծացել է ԱՄՆ-ում, հաճախ է հիշեցնում իր հայկական արմատների մասին։
Ավելին, Օհանյանը շատ ժամանակ է անցկացնում դստեր՝ Օլիպիայի հետ եւ նրան սովորեցնում է շախմատ խաղալ։
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն Ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել․ «Օլիմպիան դեռ սովորում է, թե ինչպես են շարժվում ֆիգուրները, բայց այս հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ։ Շախմատը պատրաստված է Հայաստանում (ձեռքի աշխատանք է)»։
Մեկնաբանություններում հետեւորդները գովել են Ալեքսիսին։ «Քո հայրը պետք է անհավանական հպարտ լինի նրանով, թե ինչպիսի հայր ես Օլիմպիայի համար»,- գրել է օգտատերերից մեկը։