Տղամարդկանց վեց սխալ, որոնց պատճառով կանայք լքում են նրանց
Advertisement 1000 x 90

Տղամարդկանց վեց սխալ, որոնց պատճառով կանայք լքում են նրանց

Երբ մարդիկ իսկապես սիրում են միմյանց, կարող են հաղթահարել բոլոր փորձությունները։ Սակայն ցանկալի է այնքան էլ ակնհայտ սխալներ թույլ չտալ, որոնք, հավանաբար, հարաբերություններում թույլ է տալիս յուրաքանչյուրը։ Եվ ամենավատն այն է, որը շատերն ապրում են այդ սխալներով՝ դրանք դարձնելով իրենց հարաբերությունների ու կյանքի մի մասը։

1. Անհրապույր լինելը

Չսափրվելը, ավելորդ ճարպերը, բերանից հոտն ամենակոպիտ սխալներն են։ Կինը ցանկանում է իր կողքին տեսնել ոչ միայն ուժեղ, այլեւ գրավիչ տղամարդու։

2. Կնոջ արտաքինին ուշադրություն չդարձնելը

Նա աշխատում է քեզ համար հիանալի տեսք ունենալ, ուրեմն ուշադիր նայիր նրան. նա փոխում է սանրվածքը, մազերի գույնը, նոր հագուստ է գնում, իսկ դու նայում ես նրան ու այդ ամենը չես նկատում։ Կնոջ համար դա նույնն է, ինչ դու սեփական ձեռքերով վերանորոգում ես ննջասենյակը, իսկ նա պարզապես չի նկատում։ Հասկացա՞ր։

3. Կյանքում նպատակ չունենալը

Եթե ապրում ես միայն աշխատանք-տուն եւ տուն-աշխատանք բանաձեւով, քո կինը քո մեջ պոտենցիալ չի տեսնում։ Առանց պոտենցիալի տղամարդը ծերունի է։ Իսկ դու քանի՞ տարեկան ես։

4. Քծնանք

Եթե կինդ սկսում է գիրանալ, իսկ դու նրան չվիրավորելու համար ասում ես, որ դա քեզ դուր է գալիս, ապա ժամանակի ընթացքում կզղջաս դրա համար։ Եվ կսպանես կնոջդ գեղեցկությունը։ Այդ պատճառով դաժան, սակայն ազնիվ եղիր։

5. Նրան չես գեղեցկացնում

Կնոջ համար իր գեղեցկությունը նույնն է, ինչ քեզ համար քո ուժը, կարգավիճակը, ավտոմեքենան եւ հարգանքն ինքդ քո հանդեպ՝ միեւնույն սրվակում։ Նրա համար դա շատ կարեւոր է, ուստի նրա համար շատ գումար ծախսիր. նրան գեղեցիկ հագցրու, զարդարիր։ Դա չանելը կամ առհասարակ գումար խնայելը մեծ սխալ է հարաբերություններում։

6. Դու ամեն ինչի սեփականատերն ես՝ բացի ձեր հարաբերություններից

Այստեղ տիրուհին նա է։ Եթե նա ասում է, որ հարաբերությունների համար այդպես է անհրաժեշտ, նշանակում է՝ այդպես է։ Սխալ է նրա հետ վիճելը։

style.news.am