Դերասանուհի Լիանա Վանոյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է բոլոր այն մարդկանց, որոնք իրեն խորհուրդ են տալիս նիհարել, որպեսզի ավելի «գեղեցիկ» լինի։
Լիանան շեշտում է, որ նա ոչ մեկից խորհուրդ չի հարցնում, բայց դա մարդկանց չի խանգարում կարծիք հայտնել իր քաշի մասին։
«Լսի, որ մի քիչ նիհարես ավելի սիրուն կլինես»,«Ասե՞մ ինչ անես, սոդայաջուր խմի», «1 շիշ քացախ քաշի գլուխդ, 2 օրից դառնաս 0 կգ»,«8 ամիս մենակ ջուր պետք ա խմես, ուտելիք չպետք ա գնա բերանդ»,«Լսի ամենալավ տարբերակը քո անունով մատաղ անելն ա, միանգամից չոփ ես դառնում»,«Պետք ա 6-ից հետո չուտես ու 6-ից առաջ, այսինքն` մինչև 6-ը ու 6-ից հետո, հաստատ կնիհարես»,- կատակել է դերասանուհին։
Տեսանյութը՝ այստեղ