Ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն ամուսնացել է։ Նա և սիրելին՝ Լուկրեցիան, տարբերվող հարսանիք են կազմակերպել, իսկ օրվա մանրամասներն ու լուսանկարները տրամադրել են Tert.am Life–ին։
Զույգի հյուրերի թվում են եղել Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Գևորգ Մկրտչյանը, Մաշ Իսրայելյանն ու ամուսինը՝ Գարիկը, Խոսրով Նալբանդյանն ու սիրելին՝ Մարին։
Նրանք հարսանիքի առթիվ բացօթյա միջոցառում են կազմակերպել լողավազանի մոտ։ Տիգրանն ու Լուկրեցիան իրենց ամուսնությունն ամրագրել են զագսում, այնուհետև հենց հարսանեկան հագուստով նետվել լողավազանը։
«Լողավազան նետվելը Լուկրեցիայի մտահղացումն էր։ Նա հարսի զգեստ հագել է միայն զագսի արարողության ժամանակ, իսկ հետո հագանք նախապես տպագրության տված շապիկները Love is․․․ թեմատիկայով»,– ասաց Տիգրանն ու հավելեց, որ եկեղեցում պսակադրություն ևս նախատեսում են։ Այն տեղի կունենա Իտալիայի Վենետիկ քաղաքում։
Ամբողջությամբ՝ tert.am.life