«Ծովն աշխարհի ցավն իր աղով տանում է, որ մարդու արցունքի աղը պակասի ու չայրի իր ակոսներով…»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ծովն աշխարհի ցավն իր աղով տանում է, որ մարդու արցունքի աղը պակասի ու չայրի իր ակոսներով…»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջում.

«Մոտ մի ժամ ծովում էի… լողում էի, լռում էի. մարդ չկար տարածքում… ասես ես էլ չկայի:

Խառը մտքերս աղաջուրը մաքրեց-տարավ, ու մնաց յուրօրինակ լռությունը, անսովոր՝ էս դարի համար:

Երբ նայում ես հորիզոնին ու լողում անծայրածիր ջրերում, գիտակցում ես, որ դու էլ ընդամենը մի ալիք ես, ծովի մի ալիք, որը վերջապես կարող է բաց թողնել ամեն բան. ցավերն ու սպասումները, կիսատ ապրումներն ու չվերապրած սերը, կորցրած հույզերն ու չծնված երեխաներին, բաց թողնել վերջապես յուր քարկապերը. չվախենալ խեղդվելուց, չհասկացված լինելուց կամ «չհավանվելուց»: Դու ես ու ծովը: Դեմ առ դեմ:

Ծովն իր ալիքներին ընդունում է հենց այդպիսին. հաճախ անկանոն, բայց Տիեզերական կանոնների ուղեծրում:

Ես ալիք եմ. Իմ ցավերի մեջ՝լուռ, սիրո մեջ խաղաղ, անհամաձայնության ու պայքարի մեջ՝ փոթորկող…

Ծովն աշխարհի ցավն իր աղով տանում է, որ մարդու արցունքի աղը պակասի ու չայրի իր ակոսներով…

Ծովն աշխարհի Սերն է ամբարում ու վերադարձնում Մարդուն, որ մարդը չմոռանա կարևորագույնը՝ Մարդ մնալ», – հրապարակումը մակագրել է նա: